Անցյալ գիշեր իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանում կրկին խիստ լարված է եղել։
Թշնամին ողջ գիշեր գնդակոծել է Արցախի ՊԲ մարտական դիրքերը։ Ինչպես նշվում է ԼՂՀ ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ, «հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների, որի արդյունքում շարքից հանվել է ադրբեջանական զինուժի առնվազն երեք զինծառայող»:

 

Times.am-ի հավաստի տվյալների համաձայն, այս պահին ճշտվել է, որ հակառակորդն ունի առնվազն 7 զոհ։

 

Ցավոք, մարտական գործողությունների ընթացքում զոհվել են նաև ԼՂՀ պաշտպանության բանակի երկու պայմանագրային զինծառայող։ Նրանցից առաջինը զորակոչվել էր Հադրութի, երկրորդը' Մարտունու զինկոմիսարիատներից։