2015թ. հունվարի 6-ին Քրիստոսի Սուրբ Ծննդի ու Աստվածհայտնության տոնի առթիվ ԱՀԹ առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցում Սուրբ Ծննդյան հանդիսավոր ս. պատարագը մատուցվեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի հանդիսապետությամբ:

 

Ս. պատարագի ավարտին Տ. Նավասարդ Սրբազանը կատարեց Ջրօրհնեքի կարգ: Այս տարի ԱՀԹ առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցու Ջրօրհնեքի խաչքավորը ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանն է: