Ֆրանսիայի ոստիկանությունը շարունակում է ահաբեկիչների հետապնդումը, ովքեր չորեքշաբթի օրը հարձակում են իրականացրել Charlie Hebdo ամսագրի խմբագրության վրա: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:

 

Վերջին օրվա ընթացքում Փարիզի մի քանի շրջաններում կրակոցներ են հնչել, սակայն կասկածյալները դեռևս չեն հայտնաբերվել:

 

Ֆրանսիական ԶԼՄ-ների վերջին տվյալների համաձայն՝ Clio մակնիշի մեքենայով երկու զինված տղամարդկու նկատել են մայրաքաղաքից հյուսիս-արևելքում:

 

Մինչդեռ, երկրի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնևը հայտնել է, որ ավելի վաղ Մոնրուժ քաղաքում տեղի ունեցած փոխհրաձգությունից հետո ձերբակալված տղամարդը ներգրավված չի եղել Charlie Hebdo խմբագրության լրագրողների սպանության մեջ: