Թե որ երկիրն առաջինն իր վրա կզգա նավթի նվազող գնի ծանրությունը, որոշել Է պարզել Էներգետիկային վերաբերող նորությունների կայքը՝ oilprice.com-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ճգնաժամն ամենից թեթեւ Է տանում Է Սաուդյան Արաբիան, կարծում Է հրատարակությունը: Հենց այս երկրում են արդյունահանման ամենացածր ծախսերը: Դեռ ավելին, Սաուդյան Արաբիան ծաղկման շրջանի տարիների ընթացքում օտարերկրյա արժույթի զգալի պաշարներ Է կուտակել նույնիսկ բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար:
«Դա, թեկուզ եւ մասնակիորեն, բացատրում Է, թե ինչու Է Սաուդյան Արաբիան շահագրգռված, որ շուկան աշխատի առանց կողմնակի միջամտությունների»,-գրում Է հրատարակությունը:
Կանադայի նավթային ավազներն ամենաթանկարժեքներից մեկն են հանքավայրերի շահագործման առումով: Այստեղի նավթը շահույթ Է բերում միայն բարելի դիմաց 100 դոլարից բարձր գնի դեպքում, ուստի նույնիսկ լավ ժամանակներում այդ նավթն ստիպված Էին լինում վաճառել զեղչով: Ճիշտ Է, ներդրումներն այս հատվածում իրոք երկարաժամկետ են, ուստի դրանք շելֆային նավթից ավելի քիչ են ենթակա տատանումների:
Նավթի գնի անկման երկրորդ ակնհայտ զոհը կդառնա ԱՄՆ-ի շելֆային նավթը: Ընկերությունների ծախսերի բազմաթիվ տարբերակներ կան տարբեր նահանգներում, սակայն շատերի համար 80 դոլարից ցածր գինն արդեն կրիտիկական Է դառնում, եւ այդ ընկերություններն ստիպված կլինեն հեռանալ շուկայից: Մի քանիսը կկարողանան ծախսերը ծածկել նույնիսկ բարելի դիմաց 50 դոլար գնի դեպքում, բայց օրեցօր ավելի ու ավելի շատ խաղորդներ կհայտնվեն սպառնալիքի տակ, գրում Է պորտալը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: