Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքում ոսկերչական խանութի վրա հարձակում գործած անձը հանձնվել է ոստիկանությանը: Այս մասին գրել է Газета.Ru-ն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ անհայտ անձը խանութը թալանելու ժամանակ պատանդ է վերցրել մի քանի մարդու:
Կողոպուտի և պատանդառության մասին հաղորդագրությունը հայտնվել էր ընդամենը րոպեներ անց այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Փարիզի արևելքում հատուկ գործողություն է իրականացվել կոշերային խանութում: