Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ելույթ ունենալով Ռիգայում անցկացվող «Եվրոպայի զարգացման տարի» միջազգային գիտաժողովում, հայտարարել է, որ Վրաստանի կառուցողական քայլերին, որոնք ուղղված են եղել Ռուսաստանի հետ հարաբերություններում լարվածությունը նվազեցնելուն, Մոսկվայի կողմից պատասխան քայլեր չեն եղել: Այս մասին հայտնել է «Новости-Грузия»-ն:
«Մեր երկրի հիմնական խնդիրը սեփական տարածքների 20%-ի շրջափակումն է և դրանից բխող այլ խնդիրները, որոնք կապված են փախստականների հետ: Վրաստանը ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ բոլոր հարևանների հետ, բայց դա չպետք է լինի ի հաշիվ մեր ինքնիշխանության և անկախության, որի համար մենք այդքան պայքարել ենք», - ասել է Ղարիբաշվիլին:
Իր ելույթում վարչապետն ուշադրություն է հրավիրել նաև Վրաստանի հաջողությունների վրա' ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, թափանցիկ կառավարման, կոռուպցիայի դեմ պայքարի և եվրաինտեգրման գործընթացների առումով: