Դոնեցկում շաբաթ առավոտյան պարբերաբար պայթյուններ և կրակոցներ են հնչել: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը' հղում անելով Դոնեցկի քաղաքային կառավարմանը:
Բացի այդ, նշվում է, որ «հունվարի 9-ին օրվա երկրորդ կեսը և գիշերը Դոնեցկում անցել է թնդանոթի կրակոցների և ծանր հրետանու ներքո»:
Որպես հետևանք' ռումբերը հարվածել են Կույբիշևյան թաղամասի մասնավոր տներին:
Այս առավոտյան ATO-ի շտաբից հայտարարել են, որ գիշերվա ընթացքում անօրինական զինված խմբավորումները 14 անգամ խախտել են հրադադարի ռեժիմը:
Նախօրեին հայտնի է դարձել, որ Դոնեցկում տեղի ունեցած պայքարի հետևանքով երկու խաղաղ քաղաքացի է զոհվել, ևս յոթը վիրավորվել է: