Երեկ՝ հունվարի 10-ին, Դոնեցկում հրետանային ռմբակոծության հետևանքով խաղաղ քաղաքացի է վիրավորվել: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը:

 

«Հունվարի 10-ի կեսօրին հրետանային ռմբակոծության հետևանքով բնակելի տներ են վնասվել, քայքայվել է քաղաքի ենթակառուցվածքը», - ասվում է հաղորդագրության մեջ:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Դոնեցկում մղվող պայքարի հետևանքով երկու խաղաղ քաղաքացի է զոհվել, ևս յոթը վիրավորվել է: