Ադրբեջանական Զինված ուժերը հունվարի 11-ին ժամը 17:30-ի սահմաններում Տավուշի մարզի Բաղանիս գյուղի սահմանագծում կատարել են դիվերսիոն փորձ: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ հայ դիրքապահների կողմից հակառակորդի դիվերսիոն գործողության մասնակիցները ժամանակին նկատվել են, դարանակալվել, իսկ դիվերսիոն խումբը չեզոքացվել: Դիվերսանտներից մեկի դիակը գտնվում է միջդիրքային հատվածում: Փոխհրաձգության ժամանակ մահացել է բաց տարածքում գտնվող Ոսկեվան գյուղի բնակիչ Սերյոժա Սարգսյանը, ում համագյուղացիները կոչել են նաև Հրանտ անունով:

 

Հայ դիրքապահները լիովին վերահսկում են իրավիճակը և տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա:

 

«Արմենպրես»-ի հետ զրույցում Ոսկեվանի գյուղապետ Սերյոժա Ալեքսանյանը նշեց, որ Սերյոժա Սարգսյանը հովիվ էր և գործողության ժամանակ հոտը տարել էր արածացնելու: