Հայաստանի Հանրապետությունում ռուսաստանի դաշնության դեսպանատունը հանդես է եկել հայտարարությամբ Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»- ը, հայտարարության մեջ, մասնավորապես ասված է. «Ցնցված ենք Գյումրիում տեղի ունեցած սոսկալի ողբերգությամբ: Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին:

 

 

Ցավակցություն ենք հայտնում սպանվածների հարազատներին: Այդ սարսափելի ողբերգություն իրականացնողը պետք է խստագույնս պատժվի: Ներկա պահին ՀՀ-ի և ՌԴ-ի համապատասխան մարմինները անհրաժեշտ հետաքննական գործընթաց են իրականացնում' նպատակ ունենալով կատարվածի օբյեկտիվ և բամակողմ հետաքննություն իրականացնել: Հետախուզական խմբերը կենտրոնացրել են իրենց ջանքերը' համաձայն Հանրապետության տարածքում 102 ռազմաբազայի տեղակայման մասին պայմանագրի»:

 

«Արմենպրես»-ն ավելի վաղ հայտնել էր, որ Գյումրիում տեղի ունեցած սպանության հետևանքով զոհվել է 6 անձ: Ըստ նախնական տվյալների՝ հանցագործությունը կատարել է ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը: Ոստիկանությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 12.30-ին շտապ բուժօգնության կայանից ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 188 տանը կան հրազենային վնասվածքից մահացածներ:

 

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է , որ անհայտ անձը ինքնաձիգից արձակած կրակոցներով սպանել է նշված տան բնակիչներ՝ 1961 թ. ծ նված Սերյոժա Ավետիսյանին, 1959 թ. ծնված Հասմիկ Ավետիսյանին, 1979 թ. ծնված Աիդա Ավետիսյանին, 1981 թ. ծնված Արմեն Ավետիսյանին, 1990 թ. ծնված Արաքսյա Պողոսյանին, Հասմիկ Ավետիսյանին /ծննդյան թիվը ճշտվում է/: 2014 թ. ծնված Սերյոժա Ավետիսյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: