Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանը ներկայացնող դատավորի թափուր պաշտոնի համար Հայաստանի կողմից առաջադրված երեք թեկնածուների հարցազրույցները հետաձգվել են: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազի մամուլի հարցերով խորհրդական Քրիստինե Մելքոնյանն ասաց, որ հունվարի 16-ին նախատեսված հարցազրույցը հետաձգվել է:
Իսկ թե ինչ պատճառաբանությամբ' չի մանրամասնվում: Նախատեսվում էր, որ հունվարի 16-ին կայանալիք հարցազրույցից հետո ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում կընտրվի նաեւ ՄԻԵԴ Հայաստանը ներկայացնող դատավորը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) դատավորի պաշտոնում Հայաստանի կողմից առաջադրված երեք թեկնածուներն են՝ Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցիչ, Ուկրաինայում Մարդու իրավունքների մշտադիտարկման ՄԱԿ-ի առաքելության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, իրավաբանական գիտությունների դոկտոր, ՀՀ նախկին ՄԻՊ Արմեն Հարությունյանը, «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության և «Ֆորում իրավունքի կենտրոն» ՀԿ մասնակից Արա Ղազարյանը և ՀՀ գլխա վոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ Նելիկ Հարությունյանը:
ՄԻԵԴ, Հայաստան, դատավոր, Քրիստինե Մելքոնյան, հետաձգվել