Հայաստանի կենտրոնական բանկը թողարկել է 6 տեսակի 200 դրամ անվանական արժեքով հիշատակային մետաղադրամներ, որոնք նվիրված են Հայաստանի վայրի ծառերին:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկից, շրջանառու հիշատակային մետաղադրամներն իրենց տեխնիկական բնութագրերով, ինչպես նաև դարձերեսի պատկերով կրկնում են 2003 թ. թողարկման 200 դրամ անվանական արժեքով շրջանառու մետաղադրամը:

 

Հիշատակային մետաղադրամի քաշը 4,5 գրամ է, տրամագիծը՝ 24 մմ, դրամաշուրթն ատամնավոր է: «Կաղնի», «Սոսի», «Ուռենի», «Հաճարենի», «Սոճի», «Բարդի» շրջանառու հիշատակային մետաղադրամների դիմերեսի կենտրոնում պատկերված են համապատասխան ծառի ընձյուղներ:

 

Մետաղադրամները շրջանառության մեջ են դրվել 2014 թվականի դեկտեմբերի 29-ից:

 

Կենտրոնական բանկը Հայաստանի վայրի ծառերին նվիրված մետաղադրամներ է թողարկել