Ֆրանսիական Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի 3 մլն տպաքանակով հրատարակված պարբերականն արդեն սպառվել է: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:

 

«Այսօր շատերն են Charlie Hebdo փնտրում, և չնայած այն հանգամանքին, որ մենք սովորականից մի քանի անգամ ավելի շատ ենք ստացել, դրանք բոլորն արդեն վաճառվել են»,- խոստովանել է լրագրավաճառներից մեկը:

 

Սա անցյալ շաբաթ տեղի ունեցած ողբերգությունից հետո լույս տեսած առաջին համարն է:

 

Այսօրվա համարի շապիկին Charlie Hebdo-ի աշխատակազմը որոշել է տեղադրել Մուհամեդ մարգարեի հերթական ծաղրանկարը: