
Հունվարի 14-ին Բաքվում ավազակային դեպք է տեղի ունեցել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով lent.az լրատվական կայքը, ժամը 19-ին մոտ ատրճանակով եւ դանակով զինված անհայտ անձը ներխուժել է Ադրբեջանի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Ազերփոչտ» ընկերության թիվ 31 բաժանմունք, եւ, սպառնալով աշխատակիցներին, փող պահանջել:
Նա հափշտակել է փոստային բաժանմունքում եղած մոտ 300 մանաթը եւ դիմել փախուստի: Փաստի առնչությամբ որոնողական միջոցառումներ են անցկացվում: