
Հունվարի 14-ին Բաքվում ավազակային դեպք է տեղի ունեցել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով lent.az լրատվական կայքը, ժամը 19-ին մոտ ատրճանակով և դանակով զինված անհայտ անձը ներխուժել է Ադրբեջանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Ազերփոչտ» ընկերության թիվ 31 բաժանմունք, և, սպառնալով աշխատակիցներին, փող պահանջել:
Նա հափշտակել է փոստային բաժանմունքում եղած մոտ 300 մանաթը և դիմել փախուստի: Փաստի առնչությամբ որոնողական միջոցառումներ են անցկացվում: