Այսօր՝ հունվարի 15-ին, Հայաստանում ՌԴ դեսպանատան մոտ ընթացող ակցիայի ժամանակ բերման է ենթարկվել կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը:
Նշենք, որ Գյումրիում ընթացող ցույցերին զուգահեռ՝ Երևանում ևս կազմակերպում են բողոքի ակցիաներ' Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին Հայաստանում դատելու և պատժելու պահանջով:
Հավաքված քաղաքացիները փորձել են անցնել ոստիկանական շղթայի միջով և մոտենալ ՌԴ դեսպանատան շենքին: Նրանցից միայն ռեժիսոր Տիգրան Խզմալյանին է հաջողվել, ում րոպեներ հետո ոստիկանները բերման ենթարկեցին: