Հունվարի 17-ին, ժամը 08.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ե.Թադևոսյան փողոցի նրբանցքի թիվ 1 շենքի բակում գտնվող կրպակից (դերձակի արհեստանոց) ծուխ է նկատվում:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.00-ին, մարվել՝ ժամը 09.09-ին:

 

Այրվել է Գ. Ղ.-ին պատկանող կարի արհեստանոցի հատակը՝ մոտ 1 քմ: