Ամեն ինչ աշխարհում զարգանում է արագ տեմպերով։ Այնքան արագ, որ երբեմն դժվար է լինում առաջընթացի հետևիս մեղմ ասած հասնել։ Ծխելու հետ կապված էլ ամեն ինչ այդպես է։ Մարդիկ շատ հաճախ չեն կարողանում թողնել վնասակար սովորությունը՝ ծխելը շատ լավ գիտակցելով, որ այն շատ վտանգավոր է առողջության համար։ Բայց համեմատաբար ավելի քիչ վնասակար միջոցները օգտագործելու համար երբեմն չեն կողմոնորշվում, չնայած կան բազմաթիվ հրապարակումներ, հաղորդումներ, փորձագետների հիմնավոր արդյունքներ, որոնք ապացուցում են, որ ծխելու այլընտրանքային միջոցներն ու սիգարետը շատ են տարբերվում իրարից մարդուն վնաս հացնելու գործում, կամ շրջապատին վնասելու առումով։
Այրումը՝ վնասի աղբյուր
Ո՞վ կմտածեր, որ կրակը, որը հնագույն մարդու համար զարգացման ճանապարհ էր բացել, ժամանակակից մարդու առողջության համար էական վտանգ է ներկայացնում։ Ու ընդ որում խոսքը գնում է կրակի պատճառով այրվող նյութերի վտանգավորության մասին։ Ծուխն իր մեջ պարունակում է 6000-ի հասնող նյութեր, որոնցից մոտ 100-ը նույնիսկ քաղցկեղ են առաջացնում։ Դե իսկ ծխախոտի այրումը, կամ կրակի միջոցով ծխելը՞։ Իհարկե ոչ մի տարբերություն։ Մարդիկ մտածում են, որ նիկոտինն է իրական վտանգը ծխելու դեպքում։ Բայց իրականում ոչ թե նիկոտինն է, այլ այրման միջոցով առաջացած ծխի պարունակությունը։ Նույնիսկ թվարկել հնարավոր չէ, թե ինչքան վտանգավոր նյութեր կան այրման միջոցով ծխելուց առաջացած սիգարետի ծխի մեջ։ Դրա համար էլ հազարավոր գիտնականներ, կազմակերպություւններ արդեն վաղուց աշխատում են այրման միջոցով ծխելուն այլընտրանքային միջոցներ գտնելուն։ Եվ գտել են։
Հասկանալի է, որ առողջական ավելորդ խնդիրներ չառաջացնելու համար ամենաճիշտ տարբերակը դա ծխելը թողնելն է։ Բայց չէ՞ որ շատերը շարունակում են ծխել, ու այդ սովորությունից հրաժարվել չեն կարողանում, չնայած բազմաթիվ փորձեր կատարում են։ Սիգարետի բարակ կամ հաստ լինելը, կամ քիչ ծխելը ոչ մի կերպ չի նվազեցնում մարդու առողջության հասցվող վնասը։ Դե իսկ եթե մարդը պարզապես չի կարողանում թողնել ծխելը, ապա պետք է մտածի և իր, և իրեն շրջապատողների մասին։ Առաջին քայլն այդ ճանապարհին կլինի առանց այրման ծխելուն, կամ սիգարետին առաջարկվող այլընտրաքային տարբերակներից օգտվելը։
Խեժ
Խեժը այրվող սիգարետի ծխի մնացորդն է՝ նիկոտինի և ջրի հեռացումից հետո: Այն քիմիական հավելում չէ, այլ ուղղակի քաշի չափման միավոր: Խեժը կազմված է մի շարք նյութերից, որոնք մարդու օրգանիզմի համար վնասակար են։ Քանի որ խեժն առաջանում է սիգարետի այրումից, շատ բժիշկներ ու առողջապահության փորձագետներ նիկոտինային կախվածության դեպքում խորհուրդ են տալիս սիգարետի փոխարեն օգտագործել այնպիսի արտադրանք, որը առանց այրման է նիկոտինը մատակարարում մարդու օրգանիզմ։
Հարց է առաջանում, հնարավո՞ր է առանց առողջությունը վնասելու ծխել։ Կա միանշանակ պատասխան՝ ոչ։ Այս պատասխանից հետևությունը միակն է։ Եթե մարդիկ չեն կարողանում ձերբազատվել ծխելու նման վտանգավոր ու վատ սովորությունից, ուրեմն պետք է անել այնպես, որ գոնե քիչ վնասեն իրենց ու իրենց շրջապատողների առողջությունը։ Իսկ միակ տարբերակը՝ այրումով ծխելուց հրաժարվելն է։