Ինդոնեզիայի ափերին՝ այն վայրում, որտեղ տարվում են Air Asia-ի ինքնաթիռի որոնողական աշխատանքները, ծուխ է նկատվել: Փրկարարներն առայժմ չգիտեն՝ այն որևէ կապ ունի ինքնաթիռի հետ, թե ոչ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: Cessna-ի երկու թեթևշարժիչային ինքնաթիռ ուղարկվել են այդ վայր՝ ստուգումներ անելու համար:

 

Որոնողական աշխատանքներին, որը ղեկավարում է Ինդոնեզիան, մասնակցում են մասնագետներ Մալայզիայից, Կորեայից և Սինգապուրից: Որոնմանը ներգրավված է 30 նավ և 15 ինքնաթիռ: ԱՄՆ-ն օպերացիայի շրջան է ուղարկել USS Sampson էսմինեց:

 

Air Asia-ի ինքնաթիռում, որը թռիչքից 40 րոպե անց անհետացել է ռադարներից, եղել է 155 ուղևոր և անձնակազմի 7 անդամ: Սուրաբայ-Սինգապուր չվերթի ինքնաթիռի ոչ մի հետ առայժմ չի հայտնաբերվել: