12 տարի առաջ կորած Beagle 2 զոնդն անվնաս հայտնաբերվել Է Մարսի մակերեւույթի վրա: Այն փչացած չԷ, եւ, ըստ երեւույթին, հաջող վայրԷջք Է կատարել: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 16-ին հայտնել Է Մեծ Բրիտանիայի Տիեզերական գործակալության գործադիր տնօրեն Դեւիդ Փարկերը:

 

Այն, որ ապարատը հաջողությամբ վայրԷջք Է կատարել Կարմիր մոլորակի մակերեւույթին, վկայում են NASA-ի նոր լուսանկարները, նշել են Մեծ Բրիտանիայի Տիեզերական գործակալությունում: Ըստ երեւույթին, կապի մեջ մտնելուն նրան խանգարել Է արեւամարտկոցներով պանելների ոչ լրիվ բացումը, ճշտել Է BBC հեռուստառադիոընկերությունը:

 

ՏԱՍՍ-ը հիշեցնում Է, որ 2003 թվականի վերջին Beagle 2-ն անջատվել Էր իր Mars Express տանող հրթիռից եւ հասել Մարսի մակերեւույթ: Սակայն, չնայած բազմաթիվ փորձերին, Եվրոպայի տիեզերական գործակալությանը չԷր հաջողվել կապ հաստատել դրա հետ, եւ գիտնականները եզրակացրել Էին, որ կոշտ հարվածի հետեւանքով ապարատը կորստի Է մատնվել: