12 տարի առաջ կորած Beagle 2 զոնդն անվնաս հայտնաբերվել է Մարսի մակերևույթի վրա: Այն փչացած չէ, և, ըստ երևույթին, հաջող վայրէջք է կատարել: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունվարի 16-ին հայտնել է Մեծ Բրիտանիայի Տիեզերական գործակալության գործադիր տնօրեն Դևիդ Փարկերը:

 

Այն, որ ապարատը հաջողությամբ վայրէջք է կատարել Կարմիր մոլորակի մակերևույթին, վկայում են NASA-ի նոր լուսանկարները, նշել են Մեծ Բրիտանիայի Տիեզերական գործակալությունում: Ըստ երևույթին, կապի մեջ մտնելուն նրան խանգարել է արևամարտկոցներով պանելների ոչ լրիվ բացումը, ճշտել է BBC հեռուստառադիոընկերությունը:

 

ՏԱՍՍ-ը հիշեցնում է, որ 2003 թվականի վերջին Beagle 2-ն անջատվել էր իր Mars Express տանող հրթիռից և հասել Մարսի մակերևույթ: Սակայն, չնայած բազմաթիվ փորձերին, Եվրոպայի տիեզերական գործակալությանը չէր հաջողվել կապ հաստատել դրա հետ, և գիտնականները եզրակացրել էին, որ կոշտ հարվածի հետևանքով ապարատը կորստի է մատնվել: