Գյումրիում՝Ռիժկովի ճեմափողոցում, ռուսաստանցի 2 զինծառայողների մասնակցությամբ տեղի է ունեցել միջադեպ, որից հետո քաղաքացիներ են բերման ենթարկվել ՀՀ Ոստիկանության «Կումայրիի» բաժին: Այս մասին գրում է galatv.am-ը:
ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի տեղակալ Աշոտ Գրիգորյանի փոխանցմամբ՝ Ռիժկովի փողոցում նախ նրանք երկուսով են վիճաբանել, այնուհետև նրանց «բաժանող» քաղաքացիների հետ է վիճաբանություն ծագել:
Միջադեպը կարճ է տևել և նրանք հիմա զորամասում են: