Եմենի մայրաքաղաք Սանա քաղաքում անհայտ անձինք առևանգել են երկրի նախագահի աշխատակազմի ղեկավարին: Այս մասին հայտնել է Al Arabiya-ն:
«Դիմակավորված զինյալները առևանգել են Եմենի նախագահի աշխատակազմի ղեկավարին», - ասվում է հայտարարության մեջ:
Տվյալ տեղեկատվության վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն դեռևս չի ստացվել: