Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Իքթայ Ասադովին եւ նախագահի աշխատակազմի հասարակական քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովին «Բարեկամություն» շքանշանով պարգեւատրելու մասին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները' նշելով, որ ՌԴ ղեկավարի հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պորտալում:
Հրամանագրում ասվում է, որ Օքթայ Ասադովն ու Ալի Հսաանովը պարգեւատրվել են «Ռուսաստանի Դաշնության հետ բարեկամությունն ու համագործակցությունն ամրապնդելու մեջ մեծ ներդրում» ունենալու համար: