Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնից ազատել Է նախագահի՝ ներքին քաղաքականության վարչության պետ Օլեգ Մորոզովին, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Կրեմլի կայքին: Մորոզովի պաշտոնում նշանակվել Է տեղակալ Տատյանա Վորոնովան:
Օլեգ Մորոզովը նախագահի աշխատակազմից հեռանում Է ընտանեկան հանգամանքների բերումով եւ առաջիկայում ձեռնամուխ կլինի Մոսկվայի պետական համալսարանին առընթեր գիտաուսումնական կենտրոնի ղեկավարմանը, որն աշխատելու Է վարչական կադրերի պատրաստման բնագավառում: Այդ մասին «Կոմերսանտ»-ին պատմել Է Մորոզովն ինքը:
Ղեկավարությունը փոխվել Է նաեւ նախագահի գործերի վարչության միջազգային համագործակցության գլխավոր վարչությունում: Նախագահը հրամանագիր Է ստորագրել վարչության պետ Սերգեյ Բոլխովիտինին պաշտոնից ազատելու մասին, որն այդ պաշտոնն զբաղեցնում Էր 2004 թվականից:
Միաժամանակ Պուտինն ստորագրել Է «Անկախ Պետությունների Համագործակցության, արտասահմանում ապրող հայրենակիցների գործերի ու միջազգային հումանիտար համագործակցության դաշնային գործակալության ղեկավարի մասին» հրամանագիրը, որով այդ պաշտոնում նշանակել Է Լյուբով Գլեբովային: Ավելի վաղ նա աշխատում Էր միջազգային կոմիտեի կազմում եւ խորհրդարանի վերին պալատում ներկայացնում Էր Պենզայի մարզի օրենսդիր մարմինը: