Անհայտ անձինք առևանգել են EgyptAir ավիաընկերության օդանավը, հայտնում է Bloomberg գործակալությունը։
Ինչպես տեղեկացրել է ավիաընկերության ներկայացուցիչը, օդանավը չվերթ էր իրականացնում Ալեքսանդրիայից Կահիրե։ Օդանավն առևանգողները պահանջել են վայրէջք կատարել Կիպրոսում:
Հաղորդվում է, որ Airbus 320-ում եղել է մոտ 80 ուղևոր։
Առևանգողների թիվը հայտնի չէ։ Հաղորդվում է միայն, որ նրանցից մեկը զինված է։ Վերջին տեղեկություններով՝ ինքնաթիռը վայրէջք է կատարել Լարնակայի օդանավակայանում։