«Տոբոլի» ֆուտբոլիստ Կառլեն Մկրտչյանը մեկնաբանել է իր տեղափոխությունը ղազախական ակումբ և նշել, որ Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հետ աշխատելը հաճույք է:
«Ինձ համար ամենակարևորը խաղալն է: Իսկ Վարդան Մինասյանի գլխավորությամբ խաղալը միայն հաճույք է: Ղազախստանն ինձ համար նոր մարտահրավեր է: Ամեն ինչ կանեմ, որպեսզի արդարացնեմ ակումբի ղեկավարության սպասելիքները և չհիասթափեցնեմ մարզչին: Ինձ շատ լավ ընդունեցին, այժմ մնում է միայն աշխատել, աշխատել և կրկին աշխատել»,- Մկրտչյանի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: