Մարիուպոլի մերձակայքում ռազմաճակատի ամբողջ գծով մարտական գործողություններ են ընթանում: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել Է քաղաքի «0629» նորությունների պորտալը:

 

Ուկրաինացի ուժայինների տեղեկատվությամբ՝ առավել բարդ իրադրություն է ստեղծվել Գրանիտնոյե բնակավայրում: Բացի դրանից, ուկրաինական «Դնեպր-1» գումարտակի ներկայացուցիչը հայտարարել Է, որ ուժայինների դիրքերը հրետանիով եւ «Գրադներով» գնդակոծում են Թելմանի շրջանում եւ Սարտանա ավանի մերձակայքում:

 

Ինքնահռչակ Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում այս տեղեկատվությունն առայժմ ոչ մի կերպ չեն մեկնաբանում:

 

Մինչդեռ «Նորությունների համապետական գործակալություն» պորտալը, վկայակոչելով սոցցանցերում աշխարհազորայինների ամփոփագրերը, հավաստում Է Մարիուպոլի մերձակայքում ընթացող մարտերի փաստը: Նաեւ, ռեսուրսի տվյալներով՝ վերսկսվել են ընդհարումները Դոնեցկի օդանավակայանի շրջանում եւ Լուգանսկի մերձակայքում: