Պոլսահայ մտավորական Հրանտ Դինքի հիշատակին նրա ծննդավայր Մալաթիայում կազմակերպված արարողությանն անհայտ անձը զենք է հանել հավաքվածների վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:

 

Հունվարի 19-ին շուրջ 100 հոգուց բաղկացած խումբը Դինքի լուսանկարներով և մեխակներով քայլել է դեպի այն թաղամաս, որտեղ ծնվել է պոսլահայ մտավորականը: Այս ընթացքում մի երիտասարդ, ում անձը դեռևս չի բացահայտվել, գոտկատեղից հանել է զենքն ու ուղղել հավաքվածների վրա:

 

Քայլերթն ուղեկցող և երիտասարդին մոտ կանգնած ոստիկանները չեզոքացրել են նրան' ձեռքից վերցնելով զենքը: Ձերբակալված անձն անմիջապես հեռացվել է դեպքի վայրից: