Agence France-Presse լրատվական գործակալությունը նշել է իր 70-ամյակը: Նշանակալից տարեթվի կապակցությամբ գործակալությանն ու նրա աշխատակիցներին շնորհավորել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Հունվարի 19-ին նա ելույթ է ունեցել հանդիսավոր երկույթի ժամանակ, որը կազմակերպվել էր Բրոնյար պալատում՝ Փարիզի բորսայի նախկին շենքում, որը գտնվում է AFP-ի հարեւանությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

«AFP-ն հայտնի է իր անկախությամբ, բայց նաեւ իր տեղեկատվության հուսալիությամբ»,- ասել է Օլանդը: Նա ընդգծել է, որ «օրական AFP-ն թողարկում է 5 հազար հաղորդում եւ տարածում 3 հազար լուսանկար»:

 

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ իր խոսքում AFP-ի նախագահ Էմանուել Օգը նշել է, որ «դեռ երբեք աշխարհն այսքան մեծ չափով ծանրակշիռ եւ հավաստի տեղեկատվության կարիք չի ունեցել, ինչպես այսօր»: «AFP-ն 200 բաժանմունք ունի ամբողջ աշխարհում: Այն աշխարհի տեղեկատվական հսկաներից մեկն է»,- ընդգծել է նա: