Ռուսաստանի հայերի միությունը հունվարի 21-ին ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան մոտ կկազմակերպի հատուկ արարողություն:
«Արմենպրեսի» փոխանցմամբ՝ մասնակիցները ծաղիկներ կդնեն դեսպանատան առջև՝ ի հիշատակ վեցամսյա Սերյոժա Ավետիսյանի, ով ծանր վիրավորվել և հունվարի 19-ին մահացել էր Գյումրիում տեղի ունեցած Ավետիսյանների ընտանիքի սպանդի հետևանքով: Ողբերգության կապակցությամբ իրենց ցավակցություններն են հայտնել Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության նախագահները:
Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, իսկ նրանց մահը վրա է հասել հրազենից արձակված կրակոցների հետեւանքով։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյ անը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, որտեղ հունվարի 19-ին մահացել է։ Կասկածյալ Վալերի Պերմյակովին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը: