Հունվարի 19-ին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:

 

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրավիճակի և տարածաշրջանի ռազմաքաղաքական իրադրության վերջին զարգացումների վերաբերյալ: