«Անհնարին է հաղթել այն ժողովրդին, որը պատերազմ է գնում երգելով ու պարելով»։ Այս գաղափարն է հաստատում ստորև ներկայացված տեսանյութը, որում ներկայացվում է հայերի պայքարը Ղարաբաղյան պատերազմում, պայքար, որը պսակվեց հաջողությամբ, պայքար, որի հաղթանակի համար ընկան շատ ու շատ հերոսներ:
Անկոտրում էր յուրաքանչյուր զինվորի ոգին, նրանք պատերազմում էին այնպես, որ չամաչեն իրենց տարած հաղթանակից, որ սերունդները ոգևորվեն այդ հաղթանակով, որ այլևս չխոնարհվի ոչ մի հայորդու գլուխ։
«Ռազմական երգ, ռազմական պար, սրանք սնունդ են առել հեռու-հեռավոր ժամանակներից, որովհետև մշտապես կարիք է եղել բարձր պահել ժողովրդի ու զորքի ոգին։ Պարն ու երգը զինվորի հոգու կարճ ճանապարհի ողջ պատմությունն են, նրա ապրածն ու չապրածը»։