Նոր պատերազմ չի լինի։ Նման կարծիք է հայտնել քաղաքագետ Պյոտր Ակոպովը՝ Взгляд պարբերականի հետ զրույցում:

 

«Ներկայիս իրավիճակը սկզբունքորեն տարբերվում է 1990-ականների իրավիճակից: Այն ժամանակ Մոսկվան քաղաքական կամքի պակաս ուներ ու ի վիճակի չէր սթափեցնել Ղարաբաղի համար կռվի մեջ մտած հայերին ու ադրբեջանցիներին»,- ասել է քաղաքագետը:

 

«Եվրասիական միության ստեղծումից ի վեր Հայաստանը հանդիսացել է դրա մասը, և հաշվի առնելով այն փաստը, որ այն նաև Ռուսաստանի գործընկերն է ՀԱՊԿ-ի շրջանակում, ակնհայտ է դառնում, որ Հայաստանի հետ պատերազմել, նշանակում է՝ կռվի մեջ մտնել Ռուսաստանի հետ: Իսկ Ադրբեջանին դա պետք չէ. Բաքուն ցանկանում է լավ հարաբերություններ պահպանել և՛ Մոսկվայի, և՛ թուրքերի հետ ու չի ցանկանում հակառուսական տրամադրություններ ստեղծել»,- ասել է Ակոպովը:

 

Նրա կարծիքով՝ Ղարաբաղյան հակամարտության վերսկսումը ձեռնտու է միայն արտաքին ուժերին։ «Ռուսաստանը կոշտ կերպով կկանխի դա»,- եզրակացրել է քաղաքագետը: