Հայաստանի գրողների միությունը դատապարտել է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի հետ կատարված ոճրագործությունը և տոկունությկան կոչ արել ողջ հայ ժողովրդին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' այս մասին նշված է ՀԳՄ տարածած հաղորդագրության մեջ, որում ասված է.

 

«Հայաստանի գրողների միությունը, մեր ամբողջ գրական ընտանիքը խորապես ցնցված է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի հետ կատարված ահավոր ողբերգական դեպքի կապակցությամբ, ցավակցում է զոհերի հարազատներին ու մտերիմներին, ամբողջ հայ ժողովրդին։ Բոլորիս համար անամոքելի ցավ էր նաև փոքրիկ Սերյոժայի մահվան լուրը, որի կյանքի համար պայքարում էին ոչ միայն հայ, այլև ռուս բժիշկներն ու մասնագետները:

 

Հավատացած ենք, որ հրեշավոր այդ հանցագործությունը կատարած ճիվաղը կստանա իր արժանի պատիժը օրենքի ողջ խստությամբ։ Այս դաժան ցավին հանդիման հայ ժողովրդին կոչ ենք անում տոկունության, առավել համախմբման ու զգոնության»։