Մարդասիրական օգնության կարգով 2014թ. հունվար-նոյեմբերին Հայաստան է ներմուծվել 5 հազար 78.2 տոննա ապրանք, որի ընդհանուր արժեքը կազմել է 19.8 մլրդ դրամ կամ 48.3 մլն դոլար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, ստացված օգնության 39.2 տոկոսը կազմել են քիմիայի և դրա հետ կ ապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը:

 

Ստացված ապրանքների 17 տոկոսը' մանածագործական իրեր են, 8 տոկոսը' մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմները, 8.2 տոկոսը' սարքեր և ապարատները, 7.2 տոկոսը' տարբեր արդյունաբերական ապրանքներ, իսկ 20.4 տոկոսը կազմում են մնացած տեսակի ապրանքները:

 

Մարդասիրական օգնության կարգով ստացված ապրանքների 29.8 տոկոսը Հայաստան է ուղարկվել Եվրամիության երկրներից, ընդ որում 12.3 տոկոսը' Գերմանիայից: ԱՄՆ-ից Հայաստան է ուղարկվել ընդհանուր ապրանքների 21.1 տոկոսը, Չինաստանից' 10.9 տոկոսը, Ավստրալիայից' 14 տոկոսը, Միացյալ Թագավարությունց' 4.7 տոկոսը, Ֆրանսիայից' 4.1 տոկոսը: Այլ երկրներից ստացված ապրանքների կշիռը ընդհանուր ցուցանիշում չի գերազանցում 3 տոկոսը: