Մարդասիրական օգնության կարգով 2013-ին Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել 4 հազար 024.3 տոննա ապրանք' 23.6 միլիարդ դրամ կամ 57.8 միլիոն դոլար ընդհանուր արժեքով: 2012թ.-ի համեմատ ցուցանիշը նվազել է 1.4 տոկոսով:

 

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ ստացված օգնության 50.1 տոկոսը քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանք է, 8.9 տոկոսը՝ մանածագործական իրեր, 8.6 տոկոսը' սարքեր և ապարատներ, 8 տոկոսը՝ մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ:

 

2013-ին Հայաստանին մարդասիրական օգնություն տրամադրած առաջատար երկրներն են Միացյալ Նահանգները՝ 11,6 միլիոն դոլար, Շվեյցարիան՝ 9,6 միլիոն, Գերմանիան՝ 6.9 միլիոն, Չինաստանը՝ 6.1 մլն., Ֆրանսիան և Միացյալ Թագավորությունը՝ 2.4- ական միլիոն դոլար և այլն:

 

2012-ին ՀՀ-ին մարդասիրական օգնության կարգով տրամադրվել է ավելի քան 58.5 միլիոն դոլարի ապրանք: