Այս տարվա հունվար-սեպտեմբերին մարդասիրական օգնության կարգով Հայաստան են ներմուծվել 3 882.1 տոննա ապրանքներ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, Ֆինանսների նախարարության կողմից տրամադրված բեռնամաքսային հայտարարագրերի տվյալների համաձայն'մարդասիրական օգնության ընդհանուր արժեքը կազմել է 17.1 միլիարդ դրամ կամ 41.6 միլիոն ԱՄՆ դոլար:

 

Ստացված օգնության 39.4 տոկոսը քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքն է, 19.0 տոկոսը' մանածագործական իրերը, 7.9 տոկոսը' սարքերը և ապարատները, 7.5 տոկոսը' մեքենաները, սարքավորումները և մեխանիզմները, 7.1 տոկոսը' տարբեր արդյունաբերական ապրանքները, իսկ 19.1 տոկոսը' մնացած ապրանքները: