Irakanum.am-ի տեղեկություններով ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները խոշոր պարգևավճարներ ստանում: Ըստ այդ տեղեկությունների՝ ԱԺ պատգամավորները և աշխատակազմը հունվարից մինչև նոյեմբեր 14 անգամ պարգևավճար են ստացել:
Հարց է առաջանում. Եթե տարին ունի 12 ամիս և մինչ նոյեմբեր ներառում է 10 ամիս, ինչպես է ստացվել, որ պարգևավճար ստացել են 14 անգամ: Ստացվում է, որ եղել են ամիսներ, երբ պատգամավորներին և աշխատակազմին մի քանի անգամ են պարգևավճար տվել:
Այս մասին աղբյուրը տեղեկացել է Ազգային ժողովի աշխատակազմից ստացված գրավոր հարցման պատասխանից, որում, մասնավորապես, նշել են, որ սույն ժամանակահատվածում տրված 14 պարգևավճարների ընդհանուր գումարը կազմել է 909 մլն դրամ: Սա համարժեք է 1,9 միլիոն ԱՄՆ դոլարի: