ԱՄՆ-ի քաղաքացիները սոցիոլոգիական հարցման ընթացքում երկրի նախագահ Բարաք Օբամային բնութագրել են մեկ բառով: Ինչպես ասված Է Pew Research հետազոտական ընկերության զեկույցում, առավել հաճախ պետության ղեկավարին բնութագրել են «լավ» (35 հիշատակում), «անձեռնհաս» (33 հիշատակում) եւ «ինտելիգենտ» (21 հիշտակում), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Այս բնութագրումները պահպանել են իրենց դիրքերը 2013 թվականի համեմատությամբ: Սակայն տարածվածությամբ չորրորդ պատասխանին՝ «ստախոսին», այս անգամ փոխարինել Է «դիկտատոր» բառը (12 հիշատակում): Նույնքան անգամ Էլ Օբամային որակել են «ազնիվ» եւ «հիմար»: Քաղաքացիները նրան ամենաքիչը բնութագրել են որպես «նախագահ»:
Վերլուծաբանների խոսքով՝ հարցման արդյունքները վկայում են, որ Օբամայի վարկանիշը վերջին տարիներին վատացել Է: Համեմատության համար նշվել Է, որ 2009 թվականին պետության ղեկավարին բնութագրող բառերի առաջին հնգյակը հետեւյալ տեսքն ուներ՝ «ինտելիգենտ», «լավ», «սոցիալիստ», «լիբերալ» եւ «հիանալի»:
Հարցմանը, որն անցկացվել Է հունվարի 7-ից 11-ը, մասնակցել Է ԱՄՆ-ի 1504 քաղաքացի:
Անցյալ տարվա նոյեմբերին ABC News հեռուստաալիքը Washington Post թերթի հետ համատեղ անցկացրել Է հարցում, որը ցույց Էր տվել, որ նախագահ Օբամայի վարկանիշն ընկել Է ռեկորդային ցածր մակարդակ: Ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ ԱՄՆ-ի ղեկավարի գործունեությունը դրական Է գնահատում Միացյալ Նահանգների բնակիչների միայն 44 տոկոսը: 2014 թվականի հունվարին այդ ցուցանիշը կազմում Էր 49 տոկոս, իսկ նրա երկրորդ նախագահական ժամկետի սկզբին՝ 60 տոկոս: