ԱՄՆ-ում հարցում են անցկացրել ամերիկացիների շրջանում տարածված մոլորությունների վերաբերյալ: Ըստ այդմ, ամերիկացիների 1/3-ը կարծում է, որ համաշխարհային օրինականությանն սպառնում է դավադիրների խումբը, իսկ 13 տոկոսը նախագահ Օբամային հակաքրիստոս է համարում: ԱՄՆ քաղաքացիների 9 տոկոսը համարում է, որ եթե ծորակից ջուր չի գալիս, մեղավորը պետքարտուղարությունն է, հաղորդում է Russia Today-ը:
Հարցումն անցկացրել է Public Policy Polling-ը, մարտի 27-30-ն ընկած ժամանակահատվածում: Հետազոտությանը մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 1 247 ամերիկացի:
Տարածված «դավադրությունների տեսությանն» անսպասելիորեն փոխարինել է գլոբալ տաքացման տեսությունը: Ամերիկացիների 40 տոկոսը դա կեղծ է համարում: Երկրորդ տեղում երկրագնդի վրա այլմոլորակայինների ներկայության մասին տեսությունն է, որին հավատում է ամերիկացիների 29 տոկոսը:
Երրորդ տեղում «գաղտնի հասարակության» տեսությունն է, որը «ձգտում է գրավել իշխանությունն ամբողջ աշխարհում»: Դրան հավատում է ԱՄՆ քաղաքացիների 28 տոկոսը: Նույնքան մարդիկ հավատում են, որ Նյու Յորքի երկնաքերների վրա հարձակումները կազմակերպել է անձամբ Սադամ Հուսեյնը:
Տարածված դավադրության տեսությունների շարքում 4-րդն այն հավատն է, որ մանուկ հասակում պատվաստումը կարող է երեխաների մոտ հանգեցնել աուտիզմի զարգացման: Դրան հավատում է ամերիկացիների 20 տոկոսը, հաղորդում է Dni.ru-ն:
Հարցվածների 15 տոկոսը հավատում է հատուկ ազդակներին, որոնք կառավարությունը փոխանցում է հեռուստացույցի միջոցով: ԱՄՆ բնակիչների 14 տոկոսը հավատում է ձյունե մարդու գոյությանը: