Կրկնակի ավելացել Է այն ամերիկացիների թիվը, ովքեր կարծում են, որ Ռուսաստանը «ԱՄՆ-ի գլխավոր թշնամին Է»: Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ցույց Է տվել Gallup ընկերության կողմից անցկացված հարցումը:

 

Հետազոտության համաձայն, այս կարծիքին Է ամերիկացիների շուրջ 18 տոկոսը: Երկու տարի առաջ այդ ցուցանիշը կազմում Էր միայն 2 տոկոս, իսկ 2014 թվականին այն ավելացել Է մինչեւ 9 տոկոս:

 

Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ խորացող հակասությունների ֆոնին Ռուսաստանը դարձել Է ԱՄՆ-ի «գլխավոր թշնամիների» վարկանիշի առաջատարը: Երկրորդ տեղում Հյուսիսային Կորեան Է, իսկ Չինաստանը եւ Իրանը, որոնք նախորդ երեք տարիների ընթացքում զբաղեցնում Էին ցուցակի առաջին հորիզոնականները, զգալիորեն «զիջել» են իրենց դիրքերը:

 

Դրա հետ մեկտեղ ամերիկացիների գրեթե կեսը կարծում Է, որ Ռուսաստանի ռազմական հզորությունը սպառնալիք Է ներկայացնում իրենց երկրի համար. այս տեսակետը պաշտպանում Է հարցման մասնակիցների 49 տոկոսը:

 

ԱՄՆ-ի քաղաքացիների եւս 41 տոկոսը Ռուսաստանը դիտում Է որպես լուրջ, բայց ոչ կրիտիկական սպառնալիք:

 

Հարցված ամերիկացիների 7 տոկոսի համար Ռուսաստանը սպառնալիք չԷ, թեեւ 2014 թվականին այդ ցուցանիշը կազմում Էր 17 տոկոս:

 

Հարցման մասնակիցների կողմից առաջիկա տասը տարիներին ԱՄՆ-ի կենսական շահերի համար կրիտիկական համարվող սպառնալիքների ցուցակում Ռուսաստանի ռազմական հզորությունն զբաղեցնում Է հինգերորդ տեղը:

 

Հացվածներն ավելի լուրջ սպառնալիքներ են համարել ԻՊ ահաբեկչական կազմակերպությունը եւ միջազգային ահաբեկչությունը (84 տոկոս), Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծումը (77 տոկոս) եւ Հյուսիսային Կորեայի ռազմական հզորությունը (64 տոկոս):

 

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, Gallup ընկերության կողմից հարցումն անցկացվել Է փետրվարի 8-11-ին այն բանից անմիջապես հետո, երբ «նորմանդական քառյակի» հանդիպման արդյունքում ընդունվեցին համալիր միջոցառումներ, որոնցով նախատեսվում Է, մասնավորապես, փետրվարի 15-ից Դոնբասում կրակի դադարեցում, ծանր սպառազինությունների հետքաշում եւ անվտանգության գոտու ստեղծում: