Վրաստանում Ինտերպոլի Կենտրոնական բյուրոյի աշխատակիցները հունվարի 18-ին Ռուսաստանից Դարիալի կիրճով հանրապետության տարածք մտնելիս ձերբակալել են Ուկրաինայի իրավապահ մարմինների կողմից որոնվող Հայաստանի քաղաքացի Արտակ Մկրտումյանին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 21-ին հաղորդել Է Վրաստանի ՆԳ նախարարության մամուլի ծառայությունը:

 

Մկրտումյանը 2014 թվականի մայիսի 10-ից հետախուզման մեջ Էր գտնվում Ուկրաինայի Քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածի առաջին մասով (առողջությանը կանխամտածված վնաս հասցնելը) նախատեսված հանցագործություն կատարելու մեղադրանքով:

 

«Արտակ Մկրտումյանը 2014 թվականի մայիսի 10-ին Կրիվոյ ռոգ քաղաքում ծեծկռտուքի ժամանակ դանակով հարվածել Է քաղաքացի Ի. Ռուդյակի մեջքին, ինչի հետեւանքով ծանր վնաս Է պատճառել նրա առողջությանը»,-ասված Է հաղորդագրության մեջ:

 

Ինչպես նշում Է «Նովոստի Գրուզիա»-ն, ներկայում Հայաստանի քաղաքացին գտնվում Է Թբիլիսիի ոստիկանության մեկուսարաններից մեկում, եւ նրա նկատմամբ իրականացվում են արտահանձնմանը նախորդող ընթացակարգեր: