Վրաստանի Բաթումի քաղաքի միջազգային օդանավակայանում ձերբակալվել է Թուրքիայի և Սիրիայի երկքաղաքացի, 1963թ. ծնված Մաքի Մուհամմեդը, ում Ինտերպոլը հետախուզության մեջ էր հայտարարել: Այս մասին հայտնել են Վրաստանի ՆԳՆ-ից. մեջբերում է ИТАР-ТАСС-ը:

Հաղորդագրության մեջ ասված է, որ Գերմանիայի և Ֆրանսիայի Ինտերպոլի տեղեկությունների համաձայն' Մուհամմեդը Եվրոպայի ամենախոշոր թմրավաճառներից է, ով տարբեր ճանապարհներով թմրանյութ էր մատակարարում Թուրքիայից Գերմանիա,Մեծ Բրիտանիա, Նիդեռլանդներ և Ֆրանսիա:

ՆԳՆճ-ի տեղեկություններով' Մուհամմեդն այս պահին գտնվում է Բաթումիի ժամանակավոր մեկուսարանում: