Հայաստանում Հարավային ռազմական շրջանի ռուսական ռազմաբազայի տարածքում գտնվող Սուրբ նահատակ Ալեքսանդրա թագուհու եկեղեցում հունվարի 20-ին հոգեհանգստի արարողություն է տեղի ունեցել' ի հիշատակ Գյումրիում դաժանորեն սպանված Ավետիսյանների ընտանիքի զավակ վեց ամսական Սերյոժայի:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացում է Հայաստանում ՌԴ դեսպանության մամուլի քարտուղար Ալեքսանդրա Կենդիշը:
Հոգեհանգստյան կարգը մատուցել է հավատացյալ զինվորների հետ աշխատանքի գծով ռուսական ռազմակայանի հրամանատարի օգնական վանահայր Անդրեյը (Վաց): Նա ներկաներին կոչ է արել աղոթել սպանված ընտանիքի անդամների հոգու հանգստության համար:
Հոգեհանգստի արարողության ավարտին դրա ավելի քան հազար մասնակիցները համբուրել են սրբապատկերները և խաղաղություն ու հանգստություն խնդրել, ինչից հետո օծվել են սուրբ ձիթայուղով: