Հունվարի 21-ին՝ ուշ երեկոյան, Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսանդ Տուրչինովը կրակահերթի տակ է ընկել Տոնենկոյե, Վոդյանոյե և Օպիտնոյե բնակավայրերի շրջակայքում: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը՝ հղում անելով բլոգեր Սերգեյ Իվանովի Facebook-յան գրառմանը:
«Ճակատային գծով տեղաշարժվելու ընթացքում նրա զրահապատ մեքենան կրակահերթի տակ է ընկել: Ականատեսների վկայությամբ՝ թիրախավորված կրակել են նրա վրա, չնայած մի քանի մեքենա կար»,- գրել է բլոգերը:
Նրա խոսքով՝ Ալեքսանդր Տուրչինովը չի վիրավորվել:
«Այս թեմայով տեղեկատվություն տարածելն արգելվել է, սակայն մեր ժամանակներում գաղտնիքները երկար չեն պահվում»,- հավելել է Իվանովը:
Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի պաշտոնական էջում նման դեպքի մասին հաղորդագրություն չկա: