Դոնբասում բողոքի համար, որը վերածվել է պայքարի, պատասխանատու է Ալեքսանդր Տուրչինովը: Այս մասին հայտնել է rosbalt.ru-ն՝ վկայակոչելով Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին:
Նա նշել է, որ «Կիևում անօրինականությունը և հեղաշրջումը» վրդովվեցրել է Դոնբասի բնակիչներին:
«Կրակի վրա յուղ են լցրել այն մարդկանց քայլերը, ովքեր զավթեցին իշխանությունը՝ լեզուների մասին օրենքը չեղարկելով, սեփական «հերոսները» և իդեալները պարտադրելով։ Նոր ղեկավարների համար Մայդանը քիչ էր, նրանք որոշեցին նվաստացնել Դոնբասը»,- նշել է Յանուկովիչը։
Նա հիշեցրել է, որ Տուրչինովը հրամայեց երկրի հարավ-արևելքում հատուկ գործողությունների սկիզբը:
«Տուրչինովը՝ լինելով նախագահի ոչ օրինական պաշտոնակատար, որոշել է օգտագործել բանակը սեփական ժողովրդի դեմ: Մայդանում ամենաողբերգական պահերին ես, լինելով ընտրված նախագահ և ունենալով բոլոր օրինական հիմքերն ուժ կիրառելու համար, դա չարեցի»,- նշել է նախկին նախագահը: