«Ռեալը» և «Ստրյոմսգոդսետը» համաձայնության են եկել 16-ամյա կիսապաշտպան Մարտին Էդեգորի տրանսֆերի հարցում: Այս մասին հայտարարել է մադրիդյան ակումբի պաշտոնական կայքը:

Հունվարի 22-ին ֆուտբոլիստը Մադրիդում բուժզննում կանցնի, որից հետո տեղի կունենա մամուլի ասուլիս: Գործարքի մանրամասները հայտնի չեն:

Նշենք, որ Էդեգորը 2014թ-ի՝ Նորվեգիայի տարվա լավագույն մարզիկն է: