Պերմի «Ամկարը» հայտարարեց Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանի՝ Կարագանդայի «Շախտյոր» տեղափոխության մասին: Ֆուտբոլիստն արդեն նոր թիմում է:

Ֆուտբոլիստը Ղազախստանի թիմում հանդես կգա վարձավճարով՝ մինչև այս տարվա նոյեմբերի 30-ը:

«Կապված լիմիտի վերաբերյալ կանոնների հետ՝ նա ոչ միշտ էր հայտնվում թիմի կազմում, իսկ արհեստականորեն Արզումանյանին պահեստայիններին պահելը ճիշտ չէր: Նա պետք է խաղային պրակտիկա ստանա, այդ պատճառով էլ համատեղ որոշեցինք, որ Ռոբերտը կարիերան կշարունակի «Շախտյորում»,- նշել է «Ամկարի» գործադիր տնօրեն Դենիս Մասլովը:

Ռոբերտ Արզումանյանը 2014-ին ղազախական «Ակտոբեից» էր տեղափոխվել «Ամկար», որի կազմում մասնակցել է 13 պաշտոնական խաղի։