Հայաստանի ազգային ընտրանու պաշտպան Ռոբերտ Արզումանյանը Կարագանդայի «Շախտյորում» հանդես կգա հինգ համարի մարզաշապիկով:

Այս մասին տեղեկացնում է sports.kz-ը՝ հրապարակելով թիմի հայտացուցակն ընթացիկ տարվա համար:

Հիշեցնենք, որ Արզումանյանը Կարագանդայի թիմում հանդես կգա վարավճարով մինչև այս տարվա նոյեմբերի 30-ը: